News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի նախագահի սպառնալիքներն ուղղված FoxTv–ի լրագրող Ֆաթիհ Փորթաքալին։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Ֆաթիհ Փորթաքալը լրագրող է։ Նախագահը չի կարող սպառնալ լրագրողին, նախագահը չի կարող թիրախավորել լրագրողին»։

Նշենք, որ FoxTv–ի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը համարձակություն էր ունեցել քննադատել իշխանություններին թանկացումների համար, որից հետո Էրդողանը նրան վիրավորել էր ու սպառնացել։ «Չափերդ ճանաչիր, Փորթաքալ ես (թուրքերենով նշանակում է նարինջ), մանդարին ես, նարինջ ես, ինչ ես։ Եթե չափերդ չճանաչես, այս ազգը վզակոթիդ կտա»,–ասել էր Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ