News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Նիկոլ Փեաշինյանը դավաճան է»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ընդդիմադրի խոսքով՝ եթե Փաշինյանը նախկինում հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալմամբ՝ նրան դավաճան անվանելով, ապա հիմա ինքն է Լեռնային Ղարաբաղի հարցում դավաճանական քաղաքականություն վարում: «Այսպես կոչված, հեղափոխական շարժումն իրականություն դարձավ հողերը հանձնելու ճանապարհով ղարաբաղյան հիմնահարցի լուծման եւ 7 մլրդ արտաքին պարտքով տնտեսական ծանրագույն վիճակի ֆոնին: Սա բերեց իշխանափոխության անհրաժեշտության՝ դավաճանական գծի շարունակման նպատակով»,- նշեց նա:

Փոստանջյանը շեշտեց, որ անհրաժեշտ է հրաժարվել այն սկզբունքներից, որոնք դրվել են նախկին իշխանությունների բանակցությունների արդյունքներով: «Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի անունից բանակցություններ չի վարի: Սակայն Դուշանբեում վերելակի մեջ ինչ-որ պայմանավորվածությունը վկայում է այն մասին, որ նման բանակցություններ վարվում են»,- նշեց «Երկիր ծիրանիի» ղեկավարը: 

Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ձեւով չի արձագանքում ռազմական տեխնիկայի կուտակմանը, ինչպես նաեւ զորքերի առաջխաղացմանը Տավուշի մարզի եւ Նախիջեւանի ուղղություններում կամ էլ՝ անհամարժեք է արձագանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ