News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է դադարեցնել Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ անհիմն հայտարարությունները: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում շատ բաներ են ասվում, որոնք իրականությանը չեն համապատասխանում: «Ղարաբաղում իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ: Սա վերաբերում է թե՛սահմանային իրավիճակին, թե՛ քաղաքական իրադրությանը: Նրանց, ովքեր իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են անում, խորհուրդ եմ տալիս Ղարաբաղ այցելել եւ ամեն ինչ սեփական աչքերով տեսնել: Շարունակվում են ճանապարհաշինական ծրագրերը, որոնք ավելի վաղ էին նախաձեռնվել, այլ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացումը: Նման պայմաններում աննպատակահարմար եւ անպատասխանատու է խոսել որեւիցե հող հանձնելու մասին»,- նշեց նա:

Անդրադառնալով Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավարության կադրային վերադասավորումներին, ինչպես նաեւ դրանց հնարավոր քաղաքական ենթատեքստին՝ Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ այս ամենը պետք է դիտարկել անկախ Ղարաբաղի շրջանակում, որն ինքնուրույն է որոշումներ կայացնում: Բացառված չեն առանձին հարցերով բանակցությունները, սակայն վերջին խոսքը պատկանում է Ղարաբաղի ժողովրդին եւ իշխանություններին:

«Ղարաբաղի Պաշտպանության բանակի ղեկավարությունում վերադասավորումները պետք է գնահատել որպես հերթական, նույնպիսին, ինչպիսին եղել է նաեւ նախկինում: Նման որոշում ընդունելու ոչ մի քաղաքական պատճառաբանության մասին խոսելու հարկ չկա: Լեւոն Մնացականյանը կարեւոր նախարարություն էր ղեկավարում եւ իր փորձով մեծ լումա կունենա Ղարաբաղի ԱԻՆ-ի կայացման գործում»,- հավելեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ