News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր գլխավոր քարտուղարի նշանակումից հետո ՀԱՊԿ արդյունավետությունը պետք է ավելանա:  Այս մասին դեկտեմբերի 18-ին Երեւանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով, այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է կազմակերպության ամրապնդման հիմնարար շահագրգռվածության վրա, ինչպես նաեւ անդամ երկրների միջեւ համաձայնության ամրապնդման վրա: «Սակայն միանգամից հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ում ես չեմ ներկայացնում Ռուսաստանը», - նշեց Կոպիրկինը:

Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ այս հարցը լուծվի առանց կազմակերպության արդյունավետությանը վնաս պատճառելու:

«Ընդհակառակը՝ այն պետք է ամրապնդվի, այդ թվում իրավական հարցերի կատարելագործման, այս կամ այն հարցերի վերաբերյալ անճշտությունների հստակեցման շնորհիվ: Ինչ վերաբերում  է գլխավոր քարտուղարին, ապա այդ հարցը լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով», - ասաց ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Հայաստանի ներկայացուցչի, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո, թափուր է մնացել: Հայաստանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Նախկին գլխավոր քարտուղարը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ