News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է  Հայաստանի հաշվին առաջ տանել Բելառուսի շահերը։ Այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասնել նրան, որ Բելառուսի նախագահը այլեւս չձգտի դիվիդենտներ հավաքել Հայաստանի հաշվին. «Բելառուսի նախագահը փորձել է իր շահերը առաջ տանել ԵՏՄ երկրների հաշվին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը նա այնպես ներկայացրեց, թե Ստանիսլավ Զասի նշանակումը բխում է նաեւ Նազարբաեւի ու Պուտինի ցանկությունից ու շահերից»,–նշեց փորձագետը։

Թեւան Պողոսյանը հավելեց նաեւ, որ արտաքին քաղաքականության ոլորտում «ընտանիք» հասկացություն գոյություն չունի, կան միայն շահեր. «Մենք պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականության ոլորտում գործում է միայն շահերի օրենքը, եւ սեփական նպատակների իրականացմանը կարելի է հասնել կամ բանակցությունների կամ պատերազմի միջոցով։ Գործընթացները պետք է դիտարկել ոչ թե անհատականությունների համատեքստում, այլ այն համատեքստում, թե որ երկիրն է նա ներկայացնում»,–եզրափակյել է փորձագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ