News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լեւոն Տեր–Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի «կնքահայրն» է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի շարունակում է իր «կնքահոր» քաղաքականությունը, հատկապես Ղարաբաղի հարցում։ «Լեւոն Տեր–Պետրոսյանի ակտիվության շրջանում Բաղրամյան 26-ում ձեւավորվել էր «եռյակ»՝ ի դեմ Րաֆֆի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ հենց Լեւոն Տեր–Պետրոսյանի։

Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» «եռյակին» փոխեց Նիկոլ Փաշինյանով։ Այսպիսի նախագիծ է նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ երեւակայական պայքարը, որը երկրում սոցիալ–տնտեսական չլուծված հիմնական խնդիրներից շեղելու փորձ է»,–նշել է Փոստանջյանը։

Նա հավելել է, որ անհնար է խոսել լեգիտիմ իշխանության մասին, որը ձեւավորվել է Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակներից մնացած գործիքակազմի հիմքի վրա. «Սահմանադրությունը եւ ամբողջ օրենսդրական բազան, այդ թվում՝ Ընտրական օրենսգիրքը, կարվել են Սերժ Սարգսյանի համար։ Անհրաժեշտ էր ԸՕ բարեփոխում իրականացնել եւ քաղաքական կուսակցություններին հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին»,–եզրափակել է կուսակցության ղեկավարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ