News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային կազմակերպություններում սեփական շահերն առաջ մղելու համար անհրաժեշտ է նախ հարգանք նվաճել: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները եւ հնչերանգը վկայում են հենց հայկական պետության առաջնորդի նկատմամբ հարգանքի բացակայության մասին: «Սա անգրագետ քայլերի հետեւանքն է, մասնավորապես՝ Խաչատուրովի գործով: Չէ՞ որ կարելի էր նախ խոշոր ռազմական կազմակերպության գլխավոր քարտուղարին հետ կանչել եւ արդեն հետո սկսել նրա դեմ  դատաքննությունը»,- նշեց ՀԴԿ ղեկավարը:

Նա անթույլատրելի համարեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ հայկական բանակը վիթխարի ռեսուրսների կարիք ունի: «Անթույլատրելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ բանակում կարգ հաստատելու համար անհրաժեշտ է 2,5 մլրդ դոլար: Այդ կերպ մենք փաստացի մեր թույլ կողմերը թշնամուն ենք ցույց տալիս»,- նշեց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Արամ Գ. Սարգսյանը շեշտեց, որ անհրաժեշտ է բանկացություններն ամբողջությամբ ներկայացնել հայ հանրությանը, այլ ոչ թե հատվածական, ինչպես արվում է արդեն 30 տարի: «Դա թույլ կտա խուսափել ղարաբաղյան խնդրի շուրջ չհիմնավորված խոսակցություններից»,- եզրափակեց ՀԴԿ ղեկավարը:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս  Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ զրույցի մասին, որտեղ անդրադարձել էր Մինսկին ուղղված Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Երեւանի քննադատությանը:

«Պուտինի ներկայությամբ ես նրան (Փաշինյանին) ասացի, դա եղել է ԱՊՀ գագաթնաժողովում, այնտեղ էր նաեւ Իլհամը (Ալիեւ)... Ես նրան ասացի, Նիկոլ, եկ վերջակետ դնենք. ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում: Ո՞վ: Ռուսաստանը… Եվ ես նրան ասացի՝ ինչու պապանձվեցիր… Ասա նրան, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին… Աաա, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, իսկ երրորդ՝ Թուրքիան, եւ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղը, այն էլ հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսն է զբաղեցնում: «Պոլոնեզը» չլիներ, տասներորդը կլինենք: Դե ահա, ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա»,- ասել էր Լուկաշենկոն՝ նշելով իրեն հակահայկական քաղաքական գործիչ ներկայացնելու փորձերի սնանկությունը, քանի որ Բելառուսում հայերն ավելի լավ են ապրում, քան Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ