News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ճապոնիան առաջիկա 5 տարիներին ամերիկյան ուժերին աջակցության նպատակով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հակամարտության շրջանակներում կարագացնի առաջատար կործանիչների, մեծ հեռահարության հրթիռների եւ այլ սարքավորումների համար միջոցների տրամադրումը՝ հայտնում է Reuters-ը։

Փաստաթղթում ասվում է, որ պաշտպանության ոլորտում Ճապոնիայի ծրագրերի վրա առավելագույն ազդեցություն վերջին ժամանակներնն ունեցել է ԱՄՆ-ը, ինչպես նաեւ՝ Չինաստանը, Հյուսիսային Կորեան եւ Ռուսաստանը։

Չինաստանը, լինելով աշխպարհում մեծությամբ երկրորդ տնտեսությունը, ավելի շատ նավեր եւ օդանավեր է ուղարկում Ճապոնիայի հետ սահմանին պարեկության համար, այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեան դեռեւս չի կատարել իր միջուկային եւ հրթիռային ծրագիրը փակելու խոստումը։

Ճապոնիայի գնումներից ԱՄՆ արտադրության մյուս սարքավորումները ПРО Aegis Ashore համալիրներն են, չորս KC-46 Pegasus ինքնաթիռ-լիցքվորողները, որոնք արտադրում է Boeing Co-ն, եւ ինը E-2 Hawkeye ինքնաթիռները։

Ճապոնիան պատրաստվում է առաջիկա 5 տարիներին 25,5 տրիլիոն իեն (224,7 մլրդ դոլար) ծախսել ռազմական տեխնիկայի վրա, ինչը 6,4 տոկոսով ավելի է, քան նախորդ հնգամյա պլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ