News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայրենական ռազմական արդյունաբերության  համալիրում տեղ գտած նորույթները  «ավելացրել են բանակի եւ նավատորմի ներուժը, դրանով իսկ մոտակա տասնամյակներում հուսալիորեն ու անվերապահ կերպով ապահովելով Ռուսաստանի անվտանգությունը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության գործընկերների հետ ամփոփիչ հանդիպմանը, փոխանցում է «ՌԲԿ»–ն։

Նրա խոսքով՝ նորագույն զենքերը կամրապնդեն ուժերի հավասարակշռությունը եւ կնպաստեն աշխարհում կայունության հաստատմանը. «Հույս ունեմ, որ մեր նոր համակարգերը կստիպեն մտածել նրանց, ովքեր սովորել են ռազմատենչ եւ ագրեսիվ հռետորաբանությանը»,–շեշտել է Պուտինը։

Նա նշել է, որ նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. «Նկատելիորեն ամրապնդվել է միջուկային տրիադան, որը գլոբալ հավասարակշտության պահպանման գործում կարեւոր դեր է խաղում»,–ասել է նախագահը։ Պուտինը շեշտել է, որ ժամանակից սպառազինության մասնաբաժինը այժմ կազմում է 82 տոկոս։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ