News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախի 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ իր գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշման մասին:

Նա գրել է, որ այսօր Խորհրդարանում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության հրավիրած նիստում որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարել է, որ 2021թ.-ի Արցախի պետական բյուջեի միջոցները թույլ կտան հանրապետությունում նվազագույնի հասցնել աղքատության մակարդակը:

Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր հրավիրել ենք «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները, ինչպես նաեւ հստակեցրել ենք խմբակցության տեսակետը՝ պաշտոնական դիրքորոշման առումով: Որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել գալիք տարվա՝ հանրապետության գլխավոր ֆինանսական փաստաթղթին (ծախսային մասը մոտ 230 մլն դոլար), քանի որ այն ամբողջությամբ արտացոլում է նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի պահանջները եւ, ըստ էության, պահպանում է հանրապետությունում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերը, ինչպես նաեւ համապատասխանում է միջնաժամկետ ծախսային ծրագրին:

Ուզում եմ վստահեցնել, որ տնտեսական աճի առկա տեմպերը թույլ են տալու տարեցտարի ավելացնել բյուջետային ծախսերը, եւ համոզված եմ, որ 2021թ.-ին պետական բյուջեի ծախսային միջոցները կհասնեն իմ երազած չափին՝ կազմելով ավելի քան 300 մլն դոլար, որը թույլ կտա լուծել մեզ համար առանցքային մի շարք հարցեր, այդ թվում՝ Արցախում նվազագույնի հասցնել աղքատությունը, զգալի ֆինանսական միջոցներ ուղղել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը եւ կապիտալ շինարարության ծավալների ավելացմանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ չնայած աշխատավարձերի եւ թոշակների համակարգային բարձրացում նախատեսված չէ, քանի որ ՀՀ-ում նման գործընթաց չի իրականացվել, բայց ստեղծվում են բոլոր նախադրյալները հետագայում աշխատավարձերի միասնական բարձրացման համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ