News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը նվազում է, ինչը պայմանավորված է արժույթի հանդեպ Հայաստանի բնակչության վստահության ավելացմամբ:

Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Ըստ նրա, դրա մասին վկայում է բնակչության դրամական ավանդների աճը, որը գերազանցում է դոլարային ավանդների աճին, ինչը, ըստ Կենտրոնական բանկի ներկայացուցչի, լիովին հիմնավորված է:

«Եթե 2009 եւ 2014 շոկային տարիներին մարդիկ իրենց խնայողություններն ավելի շատ դրամներով պահեին, բացարձակ արտահայտությամբ նրանք կշահեին»,- նկատեց Գրիգորյանը: Այդ կապակցությամբ նա ասաց, որ ֆինանսական համակարգում դեպոզիտների արտահոսք չի արձանագրվում եւ կապիտալի արտահոսք տերմինն օգտագործելը սխալ է:

 «Ընդհակառակը, կապիտալիզացիայի մակարդակը, հատկապես Հայաստանի ֆինանսական հատվածում, վերջին տարիներին միայն աճում է», - ասաց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ