News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիության պաշտպանական նախաձեռնությունները չեն կարող փոխարինել ՆԱՏՕ-ին։ Postimees թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել դաշինքի քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նա հավելել է, որ Բալթյան երկրներում տեղակայված ՆԱՏՕ-ի 4 գումարտակներից երեքում առաջնորդում են երկրներ, որոնք կա՛մ չեն մտնում ԵՄ-ի մեջ (ԱՄՆ եւ Կանադա), կա՛մ շուտով դուրս կգան այնտեղից (Մեծ Բրիտանիա)։ «Թուրքիան կարեւոր նշանակություն ունի, մանավանդ՝ հարավում ԻԳԻԼ-ի դեմ պայքարում, Նորվեգիան եւ Իսլանդիան կարեւոր են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում Ռուսաստանի ներկայության պատճառով։ Կանադան եւ Մեծ Բրիտանիան արեւմուտքում կարեւոր են ոչ միայն իրենց չափերի, այլեւ դիրքի համար»,- ասել է Սթոլթենբերգը։

Միեւնույն ժամանակ, նա ողջունել է պաշտպանության ամրապնդման ԵՄ երկրների նախաձեռնությունը։ «Իրականությունն այն է, որ ես կարող եմ միայն ողջունել պաշտպանության բնագավառում ԵՄ գործողությունները»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ