News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հետընտրական այս օրերին ակտիվորեն քննարկվում է՝ ով որ պոստն է զբաղեցնելու։ Մի քանի անուն արդեն շրջանառում է մամուլը․ մշակույթի նախարարի պաշտոնակատարը Լիլիթ Մակունցը կղեկավարի «Իմ քայլը» ֆրակցիան, Ազգային ժողովի նախագահի եւ տեղակալների պաշտոնների համար առաջարկվելու է Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Օպտիմալացում է սպասվում կառավարության կառուցվածքում, 17 նախարարությունները կկրճատվեն 12-ի։ Գործադիրում քննարկում են առաջին փոխվարչապետի հաստիքից հրաժարվելու հարցը․ երեք փոխվարչապետը շռայլություն են համարում մեր պետական համակարգի համար։ 

Երևանի բյուջեի նախագծում շռայլ հոդվածներ էր առանձնացրել ավագանու «Լույս» խմբակցությունը՝ այն հետընթաց համարելով նույնիսկ 2018-ի բյուջեի համեմատ, օրինակ՝  պարգևատրումների բյուջեն աճել է մոտ 1 միլիարդ 230 միլիոնով, արտասահմանյան գործուղումների ծախսը կավելանա 50 միլիոնով, պլյուս 160 միլիոն էլ կծախսվի մասնագիտական զարգացման համար։ Քաղաքապետարնն այսօր պարզաբանում է հրապարակել․ աշխատուժի որակի բարձրացումը, գրել են, ներդրում է պահանջում, եւ այդ ներդրումը իրենք տեսնում ենք վերապատրաստման, պարգևատրման ֆոնդի միջոցով: 

Օրվա անսպասելի դատավճիռը։ Չարբախում երկու անձի սպանության գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Նրա թիկնապահը՝ Արմեն Գասպարյանը՝ Բդո մականունով, եւս արդարացվեց։ Իսկ Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես Չարբախցի Գեղամ, մեղավոր ճանաչվեց միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու համար և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց։ 

Գեներալ Մանվել Գրիգորյանը խոստացած նվերը՝ Ակնալճի կուղբաբուծարանը, հանձնել է պետությանը․ նրա փաստաբանը հայտարարեց, որ տարածքների նվիրաբերությունն ավարտված է : Փաստաբան Բաղդասարյանը համեմատում է՝ հնարավոր չարաշահումները մաքսիմում մեկ մլրդ դրամ լինեն,  գեներալը նվիրաբերում է 5 անգամ ավելին, բայց միեւնույն է՝ մնում է կալանքի տակ ։ Ի դեպ սեփականության վկայակնների տրցակը, որ հայտնաբերվել էր գեներալի առաձնատանը, ըստ փաստաբանի, օրինական է․ ասաց՝ ՀՔԾ-ն խոշորացույցով զննել է այդ տարածքները, եւ հանցակազմ չկա։ 

Շահնազարյանի սցենարը՝ հող իշխանության դիմաց, այսօր զարգացրեց Զարուհի Փոստանջյանը։ Նա Նիկոլ Փաշինյանին ուղղակիորեն մեղադրեց պետական դավաճանության համար։ Տիկնոջ կարծիքով՝ Փաշինյանը արդեն նախապես հող հանձնելու պայմանավորվածություն ուներ․ դրա մի նշանը, ըստ Փոստանջյանի, Նախիջևանի սահմանին կուտակումներն են, 500 մետրով մոտեցած ադրբեջանական դիրքերը։ 

Գյումրիում ռուս զինծառայողի կողմից հայ կնոջ սպանության գործը քննվում է հայկական օրենսդրության եւ այն փաստաթղթերի հիման վրա, որոնցով կարգավորվում է Հայաստանի տարածքում ռուսական բազայի գործունեությունը․ այսօր հայտարարեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  Նա հանցագործությունը բնութագրեց՝ սարսափելի եւ համոզմունք հայտնեց, որ մեղավորը պետք է իր արժանի պատիժը ստանա։ 

Դոլարի գինը գրեթե չի փոխվել՝ 484 դրամ է։ Եվրոն 551 է՝ թանկացել է 2 ու կես դրամով, համարյա 3 դրամով թանկացել է բրիտանական ֆունտը՝ կազմելով 613 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը 7 ու 27 դրամ է։ 

Հայաստանում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ