Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան և Իսակով փողոցների հատման մասում գտնվող, կամրջի հարևանությամբ անցնող երկաթյա խողովակից տղամարդու դի է կախված: Ժամանել են ոստիկանության, Քննչական կոմիտեի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, որոնք կախված վիճակում հայտնաբերել են 25-30 տարեկան երիտասարդի դի:
Ոստիկանությունն ու քննաչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հեռախոսը պատկանում է կախվածին: