News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության հաստատման ամերիկյան ծրագիրը բանակցություններում նոր տարրեր է ներմուծում, օգտագործելով տեխնոլոգիաների այն առավելությունները, որ տրամադրում է նոր աշխարհը, որտեղ մենք ապրում ենք»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Միկի Հեյլին՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ այդ ծրագիրը «խոստովանում է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակները փոխվել են՝ հզոր եւ կարեւոր ձեւով»։ Ընդ որում, նա չի ներկայացրել Թրամփի փեսայի՝ Ջերեդ Քուշների ծրագրի մանրամասները։

Նա ասել է, որ այս ծրագիրը տարբերվում է նախորդներից։

Հեյլին նաեւ մեղադրել է արաբական երկրներին նրանում, որ պաղեստինցի ժողովուրդը նրանց համար առաջնահերթություն չէ։ «Որովհետեւ եթե դա այդպես լիներ, ապա դուք բոլորդ կօգնեիք բերել երկու կողմին բանակցությունների սեղանի մոտ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ