News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արաբական պետությունների լիգան ընդունել է բանաձեւ, որով Ավստրալիային եւ Բրազիլիային կոչ է արել Երուսաղեմի կարգավիճակի հարցում «պահպանել միջազգային իրավունքը»՝ տեղեկացնում է AFP-ն։

Բրազիլիայի ընտրված նախագահ Ջեյր Բոլսոնարոն նոյեմբերին հայտարարել էր Իսրայելում իր երկրի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրության մասին։

Շաբաթ օրը Ավստրալիան հայտարարել էր, որ Արեւմտյան Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։

ԱՊԼ-ն որոշել է «բարձրաստիճան պատվիրակություն» ուղարկել Բրազիլիա եւ Ավստրալիա, որպեսզի այդ երկրների պաշտոնատար անձանց տեղեկացնի Երուսաղեմի հանդեպ «միջազգային իրավունքի պահպանման» անհրաժեշտությունը։

Որոշումն ընդունվել է ԱՊԼ գլխավոր գրասենյակում արտահերթ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են անդամ-երկրների պատվիրակները։

ԱՊԼ-ն նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին կոչ է արել «կատարել իր պարտականությունները՝ ճնշում գործադրելով Իսրայելի վրա եւ դադարեցնելով պաղեստինյան ժողովրդի դեմ ագրեսիան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ