News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները սատարել են Սաուդյան Արաբիայի քննադատությունը՝ կապված ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձեւի հետ՝ ըստ որի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատասխանատվությունը թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանն է կրում՝ տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄԷ-ն, որ ԱՄՆ-ի մոտ դաշնակիցն ու նրա զենքի խոշոր գնորդն է, հրապարակել է հայտարարություն, որում հաստատվում է Սաուդյան Արաբիայի հետ «լիակատար համերաշխության քաղաքականությունը» եւ բողոք է հայտնվում նրանց դեմ, «ովքեր ուզում են տապալել թագավորության կարգավիճակը եւ տարածաշրջանում դիրքը»։

ԱՄԷ-ն մերժում է «անհիմն մեղադրանքները», ինչպես նաեւ «փորձերը, որոնք կարող են վնաս հասցնել Սաուդյան Արաբիայի հիմնարար դերին՝ որպես արաբական եւ մահմեդական աշխարհում անվտանգություն եւ կայունություն ապահովող գլխավոր ուժի»՝ ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ