News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դեռեւս շարունակում են քննարկել ՀՀ Ազգային Ժողովի ղեկավար կազմի թեկնածությունները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Հովհաննես Աղազարյանը։ Նրա խոսքերով՝ այս փուլում քննարկվում է չորս թեկնածություն։

«Դա գաղտնիք չէ, եւ բոլորին այդ մասին հայտնի է։ Այդ պաշտոնին հավակնում են մեր կուսակցության առաջին դեմքերը, մասնավորապես՝ Լենա Նազարյանը, Արարարտ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը եւ Արայիկ Հարությունյանը»,- ասաց Աղազարյանը։ Ընդ որում, նա նշեց, որ այն բանից հետո, երբ որոշակի կդառնա խորհրդարանի խոսնակի հարցը, մնացած թեկնածուները, համապատասխանաբար, կզբաղեցնեն փոխխոսնակների եւ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավարի պաշտոնները։ Վերջինին, նրա խոսքերով, հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ ինչ կասի խորհրդարանական մշտական հանձնաժողովների մասին, եւ արդյոք արդեն շրջանառվում են դրանց ղեկավարների թեկնածուների անունները, Աղազարյանը պատասխանեց, որ այդ հարցով նույնիսկ քննարկում չի եղել։ Իսկ թե կա արդյոք որեւէ որոշակիություն նախարարական պորտֆելների բաշխման հարցում, ասաց, որ իրենց համար Ազգային Ժողովը առաջնային նշանակությունն  ունի, եւ քանի դեռ այնտեղ հստակություն չկա, նախարարական պաշտոնների քննարկումը ժամանակավրեպ է։ Նա նաեւ տեղեկացրեց, որ խորհրդարանում ղեկավար կազմի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի կա՛մ այս շաբաթվա վերջին, կա՛մ հաջորդ շաբաթվա սկզբին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ