News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին՝ տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։

«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպման ժամանակ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ հասանք փոխըմբռնման»,- երեքշաբթի դիվանագիտական կորպուսի ղեկավարների համար ընդունելության ժամանակ ասել է Մամեդյարովը։

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումը Ադրբեջանի համար կմնա գլխավոր խնդիրը 2019 թվականին։ «Ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնմանը։ Դա կարեւոր խնդիր կլինի նաեւ հաջորդ տարում»,- ընդգծել է նախարարը եւ հավելել․ «Գլխավոր նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»։

Նրա խոսքերով՝ 2019թ․ հունվարին Մնացականյանի հետ կայանալիք հանդիպմանը նույնպես կքննարկվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ «Մենք կքննարկենք հակամարտության լուծման ուղիները։ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»,- ասել է Մամեդյարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ