News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը իշխանական կոալիցիայի փլուզումից հետո հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստում, որտեղ թագավորության առաջատար կուսակցությունները պահանջել են քվեարկության դնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը՝ տեղեկաղնում է ՏԱՍՍ-ը։

«Ես նշում եմ, որ իմ առաջարկները համոզ չէին եւ իմ կոչը չլսվեց։ Ես որոշել եմ թագավորին ներկայացնել իմ հրաժարականի խնդրանքը, եւ ես անհապաղ մեկնում եմ թագավորի մոտ»,- ասել է Միշելը եւ եւ հեռացել նիստից, որն ընդհատվել է։

Բելգիայում կառավարական ճգնաժամը սկսվել է դեկտեմբերի սկզբին՝ Միգրացիայի մասին ՄԱԿ գլոբալ պայմանագրի հարցում իշխող կոալիցիայի մեջ տարաձայնությունների պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ