News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներգաղթի պատմական փորձը, որն ունի ԱՄՆ-ն, ամերիկյան արժեհամակարգի կարևոր մաս է, և այսօրվա վարչակազմի քաղաքականությունը վնասում է Միացյալ Նահանգների վարկանիշը․ «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել  Մերիլանդի նահանգային խորհրդի նորընտիր անդամ, ամերիկահայ Լորիգ Չարքուդյանի հետ:

Ծնունդով Մասաչուսեց նահանգից Լորիգ Չարքուդյանը հանրային գործունեությամբ է զբաղված ավելի քան երկու տասնամյակ: Սոցիալական արդարություն, խտրականության բացառում, ներգաթյալների և կանանց իրավունքների պաշտպանություն և մի շարք այլ կարևոր սոցիալական խնդիրներ նրա ակտիվ օրակարգի անբաժանելի մասն են: Նա ընտրվեց Մերիլանդի նահանգային խորհուրդ «Միացեք մեզ ավելի ներառական և արդար Մերիլանդ կառուցելու» կարգախոսի ներքո:

Մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտոր Չարքուդյանը զարգացրել է միջնորդության կամ կողմերի միջև խնդիրների կարգավորման մի մոդել, որը համայնքի բնակիչներին թույլ է տալիս ինքնուրույն կարգավորել ծագած վեճերը: Այսօր նա ղեկավարում է Մերիլանդի համայնքային միջնորդության կենտրոնը։

Նա երկար տարիներ դեմոկրատական կուսակցության աջակից է և անդամ։Նորընտիր օրենսդիրը հատկապես ընդգծում է կուսակցության տնտեսական քաղաքանությունը, ներառական մոտեցումներն ու բնապահպանության ոլորտում ունեցած դիրքորոշումը: Նա ուշադրության կետրոնում է պահում նաև ամերիկահայությանը հուզող խնդիրները:

«Ակնհայտ է, որ կան խնդիրներ, որոնք կարևոր են մեզ համար, մասնավորապես Ցեղասպանության ճանաչումը, այսօրվա իրավիճակը: Պետք է վստահ լինենք, որ դաշնային կառավարությունը, որը իրականացնում է արտաքին քաղաքականությունը, աջակից է հայկական օրակարգին»,- ասել է Չարքուդյանը:

Տպել
Ամենաշատ