News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոք է սկսվել պաղեստինցի երեխայի մահանալուց հետո, որին տեղացի բժիշկները հրաժարվել են անվճար բուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երեք տարեկան Մոհամմադ Վահբան ուղեղի շտապ վիրահատության կարիք ուներ, որի արժեքը կազմում էր 25 հազար դոլար: Երեխան կոմայի մեջ է ընկել, բայց հիվանդանոցները հրաժարվել են նրան ընդունել, քանի որ ծնողները բուժման համար վճարելու հնարավորություն չունեին: Երեքշաբթի առավոտյան տղային հուղարկավորել են:

Առաջին տարերային հանրահավաքներն անցկացվել են Տրիպոլիի արվարձանում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներում:

Այնուհետեւ հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Տրիպոլիի կենտրոնական հրապարակ՝ Լիբանանի եւ Պաղեստինի դրոշներով: Հանրահավաքի մասնակիցները բղավել են հակակառավարական կարգախոսներ՝ իշխանություններին մեղադրելով հասարակության անարդարացի կառուցվածքի համար: Ավելի ուշ մի խումբ երիտասարդներ ճանապարհներին ավտոանիվներ են այրել:

Ցուցարարների կուտակման վայրեր են ուղարկվել զինվորականներ, որոնք սկսել են բազմությանը ցրել:

Չարտոնված հանարահավաք է անցկացվել նաեւ Բեյրութի կենտրոնում: Ակտիվիստները երթ են կազմակերւպել Համրա փողոցով, իսկ կառավարության շենքի մոտ՝ հակակառավարական կարգախոսներով ցույց: Ներքին անվտանգության ուժերը ցուցարարներին օղակի մեջ են վերցրել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ:

Բեյրությում կիրակի արդեն տեղի էր ունեցել հակակառավարական ցույց, որին մասնակցել էին պրոֆմիությունների անդամները եւ ձախ շարժումների ակտիվիստները: Ցույցին մասնակցել էր ավելի քան 5 հազար մարդ:

Լիբանանում հուզումներն ընթանում են տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի ֆոնին: Երկրի ղեկավարությունը մայիսից չի կարողանում կառավարություն ձեւավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Ամենաշատ