News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի սահմանին պատը կլինի գեղեցիկ եւ գեղարվեստական ձեւավորմամբ՝ կատարված պողպատե ձողերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դեմոկրատները բարձր ու հստակ հայտարարում են, որ չեն ցանկանում բետոնե պատ կառուցել, բայց մենք բետոնե պատ չենք կառուցում, մենք պատ ենք կառուցում գեղարվեստական ձեւավորմամբ պողպատե ձողերից, որոնց միջով ամեն ինչ երեւում է: Այն գեղեցիկ կլինի, միեւնույն ժամանակ մեր երկրին անվտանգություն կապահովի, որին մեր քաղաքացիներն արժանի են: Երբ այն ավարտվի, մեզ համար ամսական միլիարդավոր դոլար կտնտեսի»,- նշել է Թրամփն իր Twitter-յան էջում:

Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից էր: Օգոստոսին նա հայտարարել էր, որ պատի կառուցման համար արդեն հատկացվել է 3,5 մլրդ դոլար, բյուջեում  եւս 5 մլրդ դոլարի հայց է ներկայացված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ