News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամուսնության մասին դրույթը, որն առաջարկվել էր սահմանել որպես «երկու մարդու միություն»՝  «տղամարդու կամ կնոջ կամավոր միության» փոխարեն, առաջարկվում է հանել Կուբայի նոր Սահմանադրության նախագծից, հաղորդում է РИА Новости-ն։

Համապատասխան հանձնարարական է տվել Կուբայի ժողովրդական իշխանության  Ազգային Ասամբլեայի Սահմանադրության տեքստի նախապատրաստման մասնագիտական հանձնաժողովը։

 «Հանձնաժողովն առաջարկում է հետաձգել  «ամուսնություն» հասկացության սահմանումը, ավելի շուտ, այն հանել Սահմանադրության նախագծից, որպեսզի հարգվեն բոլոր կարծիքները: Ամուսնությունը սոցիալական եւ իրավական ինստիտուտ է: Մնացած էլեմենտները կսահմանվեն օրենքով», - ասված է Կուբայի խորհրդարանի հայտարարության մեջ:

Փաստորեն, սա բացառում է նույնասեռ ամուսնության կնքման հնարավորությունը երկրի հիմնական օրենքի մեջ: Այդ ոլորտը  պետք է կարգավորվի Ընտանեկան օրենսգրքով: «Ընտանեկան օրենսգիրքը պետք է որոշի, թե ով կարող է լինել ամուսնության սուբյեկտ։ Դրա համար պետք է  անցկացվի հանրաքվե առաջիկա 2 տարվա մեջ», - ասված է խորհրդարանի՝ Twitter-ի միկրոբլոգում:

Հանձնաժողովը նաեւ խորհուրդ է տվել թողնել Սահմանադրությունում հանրապետության նախագահի թեկնածուի համար նախատեսվող նախկին տարիքի չափը (այս պաշտոնը առաջին անգամ է ներկայացվում նորագույն պատմության մեջ)՝ 35-ից 60 տարեկան: Պետության ղեկավարը կարող է երկու անգամ ընտրվել հինգ տարի ժամկետով:

Առաջարկվում է նաեւ Սահմանադրությունից հանել կուբացիների աշխատելու պարտականության վերաբերյալ դրույթը, սակայն առաջարկվում է դա որպես սոցիալական պարտք սահմանել:

Երկրի հիմնական փաստաթղթի նախագծի համաժողովրդական քննարկումը Կուբայում սկսվել էր օգոստոսին եւ տեւել երեք ամիս: Հաջորդ տարվա փետրվարի 24-ին նախագիծը կներկայացվի հանրաքվեի, ավելի վաղ հայտնել էր Կուբայի ԱԳՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ