Մեքսիկայի Տաբասկո նահանգի Վիլյաերմոս քաղաքի մանկական հիվանդանոցի աշխատակիցները, որոնք պահանջում են աշխատավարձի պարտքերի վճարում, երեքշաբթի պատանդ են վերցրել նահանգապետ Արտուրո Նունյեսի կնոջը:
Universal պորտալը հայտնում է, Մարթա Լիլյա Լոպեսը, որը ղեկավարում է ընտանիքի ինտեգրալ զարգացման համակարգը, բժիշկներին պատանդ է մնացել 6 ժամից ավելի: Նա ազատվել է տեղական ոստիկանության ուժերի կողմից: Կինը չի տուժել:
Ցուցարարները փորձել են նաեւ դատախազության 2 ավտոմեքենա շրջել եւ կոտրել են դրանց ապակիները, հայտնում է Universal-ը:
Տաբասկոյի բժշկական ոլորտի աշխատակիցներին աշխատավարձի եւ տարեկան պարգեւավճարների պարտքը գնահատվում է ավելի քան 200 մլն պեսո (10 մլն դոլար):