News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու:

Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում հեռախոսակապ է հաստատվել իրավասու պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաեւ գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:

Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի եւ Պաշտպանության նախարարության իրավասու պաշտոնատար անձանց համագործակցության արդյունքում զինծառայողն  ընդունվել է զինվորական հոսպիտալ ստացիոնար բուժման, իրականցվել է զինծառայողի վիրահատությունը, որից հետո նրան տրամադրվել է վերականգնողական արձակուրդ:

Տպել
Ամենաշատ