Ադրբեջանում վրաերթից մահացած կնոջ հարազատները արգելափակել են Բաքու-Ղազախ ճանապարհը:
Ինչպես հաղորդում է Report-ը, BMWավտոմեքենան հարվածել է Լյուքսեմբուրգ գյուղի բնակիչ Նովբար Մամեդովային (1948), երբ նա փորձել է անցնել ճանապարհը: Մամեդովան մահացել է պատահարի վայրում՝ ստացած վնասվածքներից:
Զոհվածի մերձավորները որոշ ժամանակահատված արգելափակել են Բաքու-Ղազախ մայրուղին: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, եւ երթեւեկությունը վերականգնվել է: