News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Financial Times թերթը ամերիկացի ֆինանսիստ եւ բարերար Ջորջ Սորոսին «Տարվա մարդ» է անվանել, այդ թվում նրա անփոփոխ աջակցության համար լիբերալ ժողովրդավարությանը, որը պոպուլիստների կողմից շրջափակման մեջ  է, գրումէ  «ՌԻԱ Նովոստին»:

Թերթը նշում է, որ հրատարակությունը սովորաբար «Տարվա մարդ» է ընտրում անձի, որը հայտնի է իր ձեռքբերումներով: Սորոսի դեպքում ընտրությունը կապված է այն արժեքների հետ, որը նա ներկայացնում է:

Հրատարակությունն ընդգծում է, որ ամերիկացի ֆինանսիստը լիբերալ ժողովրդավարության եւ բաց հասարակության հայտնի դրոշակակիր է»:

«Ավելի քան 3 տասնամյակ Սորոսը բարեգործության միջոցով պայքարում է ավտորիտարիզմի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ:

Բացահայտության, լրատվամիջոցների ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանությանն իր նվիրվածության պատճառով նա երկար ժամանակ արժանանում էր ավտորիտար ռեժիմների զայրույթին եւ ավելի ու ավելի շատ պոպուլիստների ուշադրությանը, որոնք շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը, հատկապես Եվրոպայում», - գրում է թերթը:

Ջորջ Սորոսը ամերիկացի ֆինանսիստ եւ ներդրող է: Նրա գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանանում: Միլիարդատիրոջը հաճախ ֆինանսական սպեկուլյանտ են անվանում: 40 տարվա ընթացքում նրա «Quantum ընկերությունը հեջ հիմնադրամների համար ռեկորդային 35 մլրդ դոլար է աշխատել:

ԱՄՆ-ում հիպոթեքային ճգնաժամի ժամանակ ֆինանսիստը 2 տարվա ընթացքում 1 մլրդ դոլար էր աշխատել: Սորոսը նաեւ ակտիվորեն զբաղվում է քաղաքականությամբ. նրա հիմնադրամները բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխության կազմակերպմամբ: Ֆինանսիստը չի հերքում, որ իր փողերն օգնեցին 2004-ին կազմակերպել Ուկրաինայի «նարնջագույն հեղափոխությունը» եւ 2013 թվականի «եվրամայդանը»:

Մի շարք երկրներում նրան մեղադրում էին ներքին գործերին միջամտելու մեջ: Վերջին երկիրը, որտեղ Սորոսը դադարեցրել է աշխատանքը Թուրքիան է, երբ երկրի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրել էր 2013 թվականին կառավարության դեմ բողոքի ակցիաների կազմակերպան մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ