News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Մումբայ քաղաքի  ոստիկանությունը կալանավորել է տեղացի բնակիչներից մեկին, որը կեղծել էր իր վաղուց մահացած մոր փաստաթղթերը՝ նրան ողջ ներկայացնելով, ապօրինի կերպով նրա 2,85 մլրդ ռուպի (մոտ 41 մլն դոլար) ունեցվածքին տիրանալու համար: Այս մասին հայտնում են տեղական իրավապահները, հաղորդում է NDTV-ն:

Իր մոր մահից հետո Սունիլ Գուպտան կեղծ վկայական էր պատրաստել, որ նա դեռ ողջ է եւ կեղծել էր փաստաթղթերը, որպեսզի մոր ընկերությունը խաբեության ճանապարհով իրեն եւ իր ընտանիքին անցներ», - ասել է Մանոջ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Կումար Պանտը:

Տղամարդու մայրը՝ Կամլեշ Ռանյին, մահացել էր 2011 թվականին:  Նշվում է, որ կենդանության ժամանակ կինը 2,85 մլրդ ռուպի ակտիվներ ուներ, այդ թվում մոմերի արտադրության գործարան: Իր կտակում կինը գրել էր, որ ողջ ունեցվածքը պետք է հավասար բաժանվի երկու որդիների միջեւ:

Երբ ավագ եղբայրը՝ Սունիլ Գուպտան, որոշել էր ամբողջությամբ տիրանալ ժառանգությանը, կրտսեր եղբայրը՝ Վիջայը, դիմել էր իրավապահ մարմիններին:

Հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կրտսեր եղբոր փորձերը հաջողություն չունեցան: Նա ոստիկանությանը պատմել էր, որ Սունիլից համաձայնություն չստանալով ունեցվածքն ըստ կտակի բաժանել, այնուհետ երեք անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել, որոնք անգամ նրան դաժան դատաստանով էին սպառնացել:

Ներկայումս Սունիլ Գուպտան եւ նրա ողջ ընտանիքը քննության մեջ են ներառված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ