News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ին Աթենքում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Յորգոս Կատրուգալոսը (Georgios Katrougalos):

Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության ներկա փուլին եւ զարգացման հեռանկարներին՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից կազմված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը եւ կարեւորեց Հունաստանի օրենսդիրի կողմից համաձայնագրի շուտափույթ վավերացումը:

Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ինչպես նաեւ՝ այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցության վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զրուցակցի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Իր հերթին, Յորղոս Կատրուղալոսը ներկայացրեց Կիպրոսի հարցի վերաբերյալ հունական կողմի դիրքորոշումը:

Անդրադարձ կատարվեց նաեւ բազմակողմ ձեւաչափերով եւ միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության եւ փոխաջակցության հետ կապված հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ