News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովը կոչ է արել Պետդեպարտամենտին ակտիվացնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ-Հայաստան ժամանակավոր  խմբի միջոցով և մեծ ուշադրություն դարձնել  կարճաժամկետ եւ միջնաժամկետ տնտեսական արդյունքներին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Կոմիտեի անդամները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում ասվում է, որ այժմ իսկը ժամանակն է ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և նոր մակարդակի բարձրացնելու քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները:

Այնուհետև նամակում նշվում է, որ «աջակցությունը համընդհանուր ժողովրդավարական անցումին կնպաստի տնտեսական ոլորտում անհրաժեշտ առաջընթացին»։  Կոնգրեսականները կոչ են անում Պետդեպարտամենտին առաջնային ուշադրություն դարձնել կրկնակի հարկումը բացառելու, չհարկվող ապրանքների ցուցակն ընդլայնելու, Երեւանի եւ Լոս Անջելեսի միջև ուղղակի թռիչքների եւ այլ հարցերի շուրջ արդեն վաղուց հասունացած պայմանագրին:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է նախաձեռնությունը: Հայաստան-ԱՄՆ խումբը նախատեսում է անցկացնել հաջորդ հանդիպումը 2019 թվականի առաջին եռամսյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ