News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կգտնի հակազդելու ԱՄՆ շանտաժին եւ ճնշմանը, որոշումներն ինքնուրույն կընդունի, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը:

Հոկտեմբերին Երեւան էր այցելել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների առջեւ իր ելույթում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեկնաբանելիս նա նշել էր, որ «ամեն դեպքում, ամերիկյան զենքը ռուսականից ավելի լավն է»: Բոլթոնը նաեւ Երեւանին խորհուրդ էր տվել իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կարծրատիպերից»:

«Այս տարի երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգթոնի միջամտությունը նրա ներքին եւ արտաքին քաղաքականության գործերին դառնում է ավելի ու ավելի աննրբանկատ»,- ասել է Կարասինը:

Դիվանագետի խոսքով՝ Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը վիրավորական կերպով անվանել է «պատմական կարծրատիպ», ինչպես նաեւ Հայաստանին պատվիրել է ամերիկյան զենք գնել եւ հնարավորինս արագ միանալ հակաիրանական պատժամիջոցներին: «Եթե այսպիսին է ամերիկա-հայկական հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես են «ձեռքերը ոլորում» վարագույրի հետեւում»,- նշել է Կարասինը:

«Հույս ունենք, որ խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ մանդատներ ստացած Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իր մեջ խիզախություն կգտնի հակազդելու անթաքույց արտաքին շանտաժին ու ճնշմանը, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ ընդունելու իր ինքնիշխան իրավունքը՝ իր ազգային շահերի հետ համաձայնեցնելով»,- շեշտել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ