News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հանդիպում ունեցավ Կալիֆորնիայի նահանգային սենատորներ Էնթոնի Պորտանտինոյի (Anthony Portantino), Հենրի Սթերնի (Henry Stern), Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանի եւ Գլենդեյլի քաղաքային խորհրդի քարտուղար Արտաշես Քասախյանի հետ՝ սենատոր Պորտանտինոյի գրասենյակում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը ներկայացրեց Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները եւ երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ տնտեսական, առեւտրային, կրթամշակութային կապերի խթանմանը միտված գործնական ծրագրեր եւ երկկողմ կապերին համակարգված բնույթ հաղորդելու քայլերը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերական հանդիպումներով հետամուտ լինել Հայաստան-Կալիֆորնիա գործակցության օրակարգի իրագործմանը եւ Կալիֆորնիայի սենատի շրջանակներում երկկողմ համագործակցության նշյալ հարցերի արծարծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ