News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը 149 երկրների շարքում գենդերային հավասարության մակարդակով 98-րդ տեղն է զբաղեցրել: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա գենդերային հավասարության վարկանիշը, որում աշխարհի տարբեր երկրներում տղամարդկանց եւ կանանց հավասարությունը գնահատվել է մի շարք սոցիալական, քաղաքական եւ տնտեսական չափանիշներով:

Վարկանիշում հաշվի է առնվում տղամարդկանց եւ կանանց մասնակցությունը տնտեսության, քաղաքականության մեջ, նրանց դիրքը աշխատանքի շուկայում, հասանելիությունը կրթությանը եւ առողջության մակարդակը:

Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Վրաստանը 99-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 67-րդ, Թուրքիան՝ 130-րդ, իսկ Իրանը՝ 142-րդ: Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 75-րդ տեղը:

Զեկույցի համաձայն՝ աշխարհում տղամարդկանց եւ կանանց միջեւ հավասարություն կարող է լինել 108 տարի հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ