News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բաքվի վերջին աննախադեպ գործողությունները հետագայում կօգտագործվեն բանակցություններում: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, այսօր կարելի է երեք հիմնական փոփոխություններ արձանագրել, որոնք, մի կողմից, Բաքվի համար ձեռնտու են ներկայիս պայմաններում, մյուս կողմից՝  կօգտագործվեն որպես մանրադրամ:

«Բանակցությունները ակտիվ փուլ են մտել: Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի աննախադեպ հանգստությունը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ուղիղ կապի հաստատումը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահ զորքերի տեղափոխումը, բանակցություններում Բաքվի կողմից կօգտագործվի խաղաղ կողմի կերպաի ստեղծման համար: Այդ տարամաբանության մեջ է մտնում նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի երեկվա հայտարարությունը Մնացականյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին», - ասաց նա:

Մեհրաբյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների արձագանքն այս հարցում համարժեք է, քանի որ անվտանգության իրական երաշխիքներ դեռ չկան, չի կարելի խոսել էական փոփոխությունների մասին: «Պետք է հասկանալ, որ Ղարաբաղի անկախությունից բացի այլընտրանքային տարբերակները կհանգեցնեն տեղական բնակչության ցեղասպանությանը: Դրա համար, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, որեւէ տարածքային հարց չի կարող արդիական լինել: Մենք պետք է հասկանանք, թե ինչ կստանանք փոխզիջումների փոխարեն», - ավելացրեց փորձագետը:

Նա համոզված է, որ Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել առանց Ստեփանակերտի մասնակցության: «Նիկոլ Փաշինյանի ` Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու ցանկությունը լիովին հիմնավորված է: Չգիտես ինչու ոչ ոք չի խոսում բանակցությունների եռակողմ ձեւաչափը  (Հայաստան, Ադրբեջան եւ ԼՂՀ - խմբ.) երկկողմով փոխելու մասին, որը տեղի ունեցավ Քոչարյանի նախագահության ընթացքում: Ղարաբաղյան խնդրի լուծումը անհնար է առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ