News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին տասնամյակներում Խորհրդային միության փլուզման համար ափսոսացող ռուսների թիվը հասել է առավելագույնի, հայտնում է «Վեդեմոստի» թերթը՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոնի» հարցումը։   

2018 թվականին այս մասին հայտարարել է հարցվածների 66 տոկոսը, 2017 թվականին 58 տոկոսն էր, իսկ 10 տարվա ընթացքում այդ ցուցանիշը չի գերազանցել 61 տոկոսը։ Հարցման արդյունքներով՝ ԽՍՀՄ–ին կարոտող անձանց մեծամասնությունը 55 տարեկաններից բարձր անձանց շրջանում էր, իսկ վերջին 2 տարում նկատվում է նման տրամադրությունների աճ, այդ թվում՝ 18-24 տարեկանների շրջանում։

Հիմնական պատճառը միասնական տնտեսական համակարգի ավերումը (52 տոկոս), գերտերությանը պատկանելու զգացման կորուստը (36 տոկոս) փոխադարձ անվստահության եւ դաժանության աճն (31 տոկոս) է։  

Հիմնական պատճառը, «Լեւադայի» խոսքով, կենսաթոշակային բարեփոխումն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ