News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն ավարտել են ռազմաբազայի կառուցումը Իրաքի եւ Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող իրաքյան Անբար նահանգի արևմուտքում: Այս մասին, տեղական իշխանություններին հղում անելով, հաղորդում է  Akhbar Al Iraq լրատվական պորտալը։

 «ԱՄՆ-ի զինծառայողները ռազմաբազա են կառուցել Մալիխի շրջանում՝ Իրաք-Սիրիա սահմանին տեղակայված Ալ-Քաիմ քաղաքի մոտ», - պորտալը մեջ է բերում բարձրաստիճան զինվորական Ահմեդ Ալ-Մահալավիի խոսքերը: «Բազան տեղակայվել է Սիրիայի հետ սահմանը վերահսկելու համար և ապահովելու անհրաժեշտ պաշտպանություն՝ այդ տարածքում տեղակայված ԱՄՆ զորքերի համար»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանը) զբաղվում է օրինագծի նախապատրաստմամբ, որը կպարտավորեցնի բոլոր օտարերկրյա ուժերին 2019 թվականի կեսերին թողնել երկիրը:

Արաբական ԶԼՄ-ների տվյալներով, Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողների ընդհանուր թիվը կազմում է 5,5 հազար մարդ: Նրանք տեղակայված են Բաղդադում (Ալ-Թաջիի եւ Վիկտորիի ռազմաբազաները), արևմտյան Անբար նահանգում (Աքին ալ Ասադ եւ Ալ-Հաբանիա), Նայնավի հյուսիսում (Ալ Քայարան՝  Քիրքուքի Ռինջ ռազմաբազայում և Բալյադ ալ-Ջավիան՝ Սալահ ալ-Դինում), ինչպես նաև բանակային համալիր է  գտնվում Էրբիլում՝ քրդական ինքնավարության վարչական մայրաքաղաքում, հաղորդում է ТАСС-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ