News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անկարայում  Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի Ռազմական երկխոսության 11-րդ նիստն է ընթանում, որտեղ քննարկվում են անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմարդյունաբերկան եւ այլ ոլորտներում համագործակցության հարցերը:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Նիստին կհամաձայնեցվի նաեւ 2019 թ. համագործակցության ծրագիրը: Հանդիպումը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 20-ը, անցկացվում է  Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար ՔերիմՎելիեւի եւ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մեթին Գյուրակի նախագահությամբ:

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական երկխոսությունը սկսվել է 2007 թվականից  եւ ամեն տարի անցկացվում է: Երկխոսության շրջանակում գործում են  արդյունաբերության, ռազմաքաղաքական եւ նյութատեխնիկական ապահովման ոլորտի օժանդակ աշխատանքային խմբեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ