News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամը, որը «անօրինականության ցնցող օրինակ» ցույց տվեց, դատարանի որոշմամբ կլուծարվի, հայտնում է NBC-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին, հայտնում է Gazeta-ն:

Այժմ հիմնադրամը 30 օրվա ընթացքում իր ակտիվները կփոխանցի այլ ոչ առեւտրային կազմակերպություններին, նշվում է նյութում: 

Դատարանի որոշումը տրվել է Նյու Յորքի դատախազ Բարբարա Անդերվուդի կողմից:

Կազմակերպությունները, որոնց կփոխանցվեն միջոցները, պետք է Նյու Յորքի գլխավոր դատախազի կողմից հավանության արժանանան, գրում է հեռուստաալիքը:

Լուծարման պատճառներից մեկը նաեւ Թրամփի նախընտրական քարոզարշավի հետ հիմնադրամի անօրինական համագործակցությունն է նշվում: Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ հիմնադրամը գործել է փաստացի որպես «բանկային գրքույկ, որը ծառայել է Թրամփի գործնական եւ քաղաքական շահերին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ