News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ճապոնիայում վաճառքում հայտնվել է ռոբոտ, որը կարող է գնորդների համար ընտանի կենդանուն փոխարինել: Այն ստեղծվել է Groove X վենչուրային ընկերության կողմից եւ ստացել Lovot անունը (Love եւ «ռոբոտ» բառերի համակցությունից), հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Սարքը լավ հիշում է իր տերերին եւ հատուկ ստեղծված է նրա համար, որ նրան ձեռքերին վերցնեն:

Ռոբոտը տաք եւ հաճելի մակերեւույթ ունի, իսկ նրա հասակը մարդու ծնկից բարձր չէ: Օրորելու դեպքում Lovot-ը կարող է քնել, ինչպես նաեւ տարբեր հնարքներ անել, քանի որ ինքնուսուցման համար հզոր համակարգիչ եւ արհեստական ինտելեկտի համակարգեր ունի:

Ռոբոտը տեսախցիկ ունի, որը թույլ է տալիս այն որպես անվտանգության համակարգ եւ տանը մնացած երեխաներին հետեւելու համար օգտագործել: Նա ֆիքսում է շրջապատի մարդկանց վարքը եւ դրանից ելնելով՝ որոշում  իր վերաբերմունքը նրանց նկատմամբ: Օրինակ՝ Lovot-ը կխուսափի մարդուց, որը նրան հարվածել կամ նեղացրել է:

Ռոբոտը վաճառվում է զույգով՝ 600 հազար իենից մի փոքր ցածր գնով (մոտ 5 հազար դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ