News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «սահող բռնակների»՝ մոդիֆիկացիաներ, որոնք մեծացնում են կիսաավտոմատ զենքի արագաձգությունը, արգելք է սահմանել:

Անցյալ տարի Լաս Վեգասում զանգվածային սպանության ժամանակ, երբ 58 մարդ էր մահացել, նման սարքեր էին օգտագործվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Սահող բռնակների» տերերը պետք է հանձնեն կամ ոչնչացնեն այն 90 օրվա ընթացքում, իսկ նորերն այժմ արգելվում է գրանցել:

Հանրապետական կուսակցությունը սովորաբար կողմ է արտահայտվում զենքի իրավունքին եւ նրա անդամները պայքարում են ցանկացած նախաձեռնությունների դեմ, որոնք որպես այդ իրավունքի ոտնահարման սպառնալիք են ընկալում, որը երաշխավորված է Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ:

Սակայն Թրամփի վարչակազմը որոշել է Կոնգրեսին շրջանցելով գործել եւ պաշտոնական կանոն է մտցրել, որը սահող բռնակները նույնպես ներառում է 80 տարի առաջ գրված գնդացիրների հասկացության մեջ, երբ այդ զենքն ակտիվորեն օգտագործում էին գանգստերները:

Սահող բռնակը, օգտագործելով առաջին կրակոցի հետհարումը, սեղմում է կրակելու ձգանը՝ թույլ տալով կիսաավտոմատ զենքից մեկ րոպեում հարյուրավոր փամփուշտներ կրակել եւ ըստ էության այն գնդացիրի վերածելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ