News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


0038 հրամանի կոնտեքստում Հայաստանի Զինված ուժերի մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին. հիմա ի՞նչ ենք առաջարկում, Զինված ուժերի այդ հատվածը կտրել անջատե՞լ ՀՀ զինված ուժերից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վարչապետի խորհրդական  նշանակվելու հետ կապված դժգոհությանը։ Նշվում է, որ Արշակ Կարապետյանին մեղադրում էն ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ թերացումների համար, նաեւ նա 0038 գաղտնի հրամանով եղել է կայազորի ղեկավար:

«0038 հրամանի հետ կապված քննություն է ընթանում, որը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերեւույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ ու կապ չունի, թե այդ մարդը ով է: Մենք խոսում ենք մարտի 1-ին զինված ուժերի ներգրավվածության մասին: Զինված ուժերի այդ ներգրավված ներկայացուցիչների 90 տոկոսն այսօր էլ շարունակում են ծառայել:

Եթե որեւէ հայտարարություն բանավոր հնչում է որեւէ մեկի հասցեին, դա չի նշանակում, որ կայացվել է դատավճիռ:

Նրանք, որոնք ասում են, որ քառօրյա պատերազմի պատասխանատուն Արշակ Կարապետյանն է, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկը պատասխանատու չէ: Նրանք, որոնք հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանն աշխատանքից հանել է այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանն արդար դատավոր է եւ արդար որոշում է կայացրել:

Ես քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական  տվյալների բացակայության կամ պակասի մասին: Մենք ունենք շատ հարցեր ապրիլյան պատերազմի մասին եւ մենք պետք է շատ հանգիստ, հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները եւ թույալտրելի մասը ներկայացնենք հանրությանը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ոչ ոք չի առաջարկել Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Ես եմ նշանակել եւ եթե որեւէ փուլում հարցեր կծագեն նրա հետ կապված, նա այս կարգավիճակում ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին պատասխանել կոնկրետ եւ սպառիչ»:

Ինչ վերաբերում է տեսանյութին, որտեղ դեռ ապրիլին Փաշինյանի թիմակիցները դժգոհում են, որ Արաշ Կարապետյանի նման մարդուն նշանակել են ռազմական կցորդ, Փաշինյանն արձագանքեց. «Խարույկի ուրջ նստած խոսել ենք, այո ես էլ եմ այնտեղ եղել: Նախկինում հնչած հայտարարությունները, անգամ իմ ու իմ թիմակիցների կողմից, որեւէ մեկի նկատմամբ դատավճիռ չէ: Քառօրյա պատերազմի մեկնարկից առաջ առնվազն մեկ ամիս, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որը իմացել են բոլորը: Ես հիմա իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ