News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն չենք ունենա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հավաստի է լուրը, որ Սփյուռքի նախարարությունը կրճատվելու է։

«Մենք հիմա քննարկումների փուլում ենք։ Մեր ամենակարեւոր խնդիրը պետական կառավարման համակարգում կառավարման առավել արդյունավետ մակարդակի հասնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում։ Այո՛, կա այդպիսի  հավանականություն եւ բավականին մեծ է այդ է հավանականությունը, որ նոր կառավարության կառուցվածքում սփյուռքի նախարարություն չենք ունենա, բայց դա չի նշանակում, որ մենք այլ կառույցների միջոցով այդ կապերն արդյունավետ չենք դարձնի»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ ամենակարեւոր ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ ըստ էության  սփյուռքի հետ հարաբերությունների կոմպոնենտ ունեն բոլոր նախարարությունները՝ առանց բացառության, եւ ոչ բոլոր կոմպոնենտներով է զբաղվում Սփյուռքի նախարարությունը։ «Սա ինստիտուցիոնալ խնդիր է, որը մենք պետք է լուծենք։ Այդ խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ կան, որոնց վրա մենք աշխատում ենք»,– եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ