News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ վենչուրային կապիտալը Հայաստանում ներկա չէ եւ Հայաստանի տնտեսական կյանքում ընդհանրապես գործոն չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, երիտասարդ ձեռներեցների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր անելիքներից մեկը, որ մենք հիմա քննարկում ենք Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ ընդհանրապես, կառավարության մի քանի կառույցների հետ, ՀՀ–ում վենչուրային կապիտալի ինստիտուտներ ստեղծելն է»,–հայտնեց նա։

Փաշինյանը շեշտում է՝ վենչուրային կապիտալի առումով կարեւոր է ոչ միայն կապիտալը, այլ նաեւ այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել այդ կապիտալի համար, որովհետեւ մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ «Ստարտափերի ինստիտուտն ու վենչուրային կապիտալը սիամական երկվորյակներ են, մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ»,– նշեց նա՝ հավելելով, որ այժմ ստարտափերի համար որոշակի արտոնյալ պայմանների ստեղծման ուղղությամբ աշխատանք է տարվում, այդ թվում՝ հարկային օրենսգրքում է փոխություններ կատարվում։ 

Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ կմշակվեն այնպիսի ծրագրեր եւ ստարտափեր, որոնք գրավիչ կդառնան վենչուրային կապիտալի համար։

«Ցավոք սրտի Հայաստանում այդպիսի նախագծեր եղել են, բայց իրենց ֆինանսավորումը գտել են արտասահմանում, որը վատ չէ, նրանք Հայաստանում գործում են, բայց, ըստ էության, նրանք չեն ընկալվում որպես հայաստանյան ընկերություններ, ինչը Հայաստանի իմիջի համար այնքան էլ լավ չէ այն առումով, որ նրանք իրենց ետեւից նոր գաղափարներ եւ կապիտալ չեն բերում»,– եզրափակեց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ