News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես նախկինում ասել եմ, որ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը. Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարությունը, որ ՀՀ նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա դիմակայել ԱՄՆ շանտաժին ու ճնշումներին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անպայման առիթը կօգտագործի և կփորձի ռուս գործընկերներից տեղեկություն ստանալ, թե կոնկրետ ինչի՞ վրա է հիմնված իրենց տեղեկությունը:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, որը վերաբերում էր Հայաստանում կենսալաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ներկայության բացառմանը: «Վերջին օրերին լայնորեն քննարկվում էր նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը ինչ-որ պայմանագրի մասին: Նման պայմանագիր նախկինում  քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպիսի թեմայով հարց չենք քննարկել»,-ասաց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է պարոն Լավրովից տեղեկանալ, թե ինչ նկատի ունի:

Ինչ վերաբերում է ամերիկյան զենք գնելու հնարավորությանը, Փաշինյանը նշեց, որ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն բոլթոնը, սակայն Հայաստանն այս պահին նման հնարավորություն չի տեսնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում կենսալաբորատիրաների տարածքում օտարեկրրյա զինծառայողների բացակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ