News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիային Patriot մատակարարելու ԱՄՆ-ի հետ պայմանագիրը չի ազդի ռուսական Ս-400 ԶՀՀ-ների վերաբերյալ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ համաձայնագրի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է РБК-ն։

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը այլ երկրների հետ ուղեկցվում է որոշակի «զգացմունքային» տեղեկատվության չբացահայտման իրավաբանական պարտավորություններով։ Պեսկովը հավելել է, որ նման պարտավորություններ ունի նաեւ Թուրքիան։

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտը հավանության է արժանացրել Թուրքիային Patriot MIM-104E զենիթահրթիռային համալիրների վաճառքը։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 3,5 միլիարդ դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ