News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մենք կփորձենք 12 նախարարությունների շրջանակում տեղավորվել. Դրա մասին նախընտրական շրջանում ասվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 17 նախարարությունների թիվը կրճատելու մասին լուրերին:

Հարցին, թե առաջին փոխվարչապետի պաշտոնը դուրս է գալիս, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդպիսի առաջարկ կա, կտեսնեն: Նա նշեց, որ Արարատ Միրզոյանին ԱԺ տեղափոխելու քննարկումներ կան. «Երբ որ վերջնական լինի, կհաստատենք: Այն, ինչ կա նախագիծ է»,- ասաց նա: 

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն արդյոք Լիլիթ Մակունցն է լինելու, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա ևս դեռևս քննարկման հարց է:

Ըստ վարչապետի՝ պաշտոնների բաշխման գործընթաց չկա, եւ նշանակումները խնդիրներ առիթ չեն կարող հանդիսանալ: «Նախարարների մասով շատ մեծ անակնկալներ չեն լինի»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ նոր նախագահի պաշտոնը բաժին է հասնելու Աառաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ