News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե  ինչպես պատահեց, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող ընկերությանը դրամաշնորհ հատկացվեց:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պարզեց Նիկոլ Փաշինյանը, շահերի բախում եղե՞լ է, թե ոչ. «Այո, ինձ տվեցին հաշվետվություն, և պարզվեց, որ գրանտ ստանալու այդ գործընթացն սկսվել է 2018 թվականի փետրվարից, և փուլերը հաղթահարվել են մինչև այն պահը, երբ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, թե տարօրինակ չէ՞, երբ դրամաշնորհը հատկացնելու որոշումը կայացվել է հենց այն օրը, երբ Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել, Փաշինյանը պատասխանեց. «Հենց էդ է, տարօրինակ չէ: Դա նշանակում է, որ ոչ մի ազդեցություն չի եղել: Եթե գրանտը հաստատվում է հենց այդ օրը, դուք պատկերացնում եք, չէ՞, որ դա ամիսների գործընթաց է: Հենց այդ փաստով ինքնին տարօրինակ չէ»,- նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ի կողմից չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել, ինչը հակազդեցություն առաջացրեց հասարակության շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ