News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Օդեսայի Դերիբասովյան փողոցում տոնածառի տակ Ձմեռ պապիկի հագուստով երկու տղամարդ իրար ծեծել են աղջկա հետ լուսանկարվելու համար։ Վեճի պատճառ է դարձել այն, որ երեխան լուսանկարվելու համար ընտրել է Պապիկներից մեկին, իսկ մյուսը հարձակվել է գործընկերոջ վրա՝ գրում է ուկրաինական Сегодня կայքը։

Ծեծկռտուքը տեղի է ունեցել անցորդների աչքերի առջեւ եւ վախեցած աղջնակի լացի ներքո։ Պապիկներից մեկն անգամ հագից հանել է տոնական համազգեստը, որպեսզի հարմար լինի կռվելը։ Հազիվ է «փրկվել» նաեւ Ձյունանուշը, ով փորձել է բաժանել հակառակորդներին։ Երբ կռիվը վերջացել է ծեծվածներից մեկը ոստիկանություն բողոք է ներկայացրել իր մրցակցի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ