News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այսպես թե այնպես, 2020 թվականին ռոտացիոն կարգով փոխանցվելու է հաջորդին. մենք հետագա 9-10 տարիների գլխավոր քարտուղարության, ՀԱՊԿ-ի էության մասին ենք քննարկումներ ունենում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա է ամենակարեւորը: Թույլ տվեք ասել, որ մենք մեր խնդիրն արդեն իսկ լուծել ենք, որովհետեւ ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունենում եւ տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման առաջին օրից ոչ մի անգամ այդպիսի լուրջ խոսակցություն տեղի չի ունեցել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ այսօր շատ քննարկվում է ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկության հարցը. «Բայց սա ՀԱՊԿ-ի հետ շատ ուղիղ կապված խնդիր է: Սա կապված է այն կոնտեքստի հետ, որ մենք առաջադրում ենք: Հիմա մենք մեր դաշնակցային պարտավորություններին հավատարիմ ենք մնում բոլոր ատյաններում, իսկ ՀԱՊԿ մյուս երկրները ոնց են քվեարկում այս պայմաններում: Սա գլոբալ հարց է: Մենք այս հարցը մտադիր ենք բարձրացնել եւ բարձրացնում ենք»:

Դիտարկմանը, որ նախորդ իշխանությունները նշում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը իշխանության ձախողումն է լինելու, Փաշինյանն արձագանքեց. «Իսկ երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն էր, եւ Բելառուսը «Պոլոնեզի» պայմանագիր ստորագրեց ու մատակարարեց Ադրբեջանին: Այսինքն մեզ համար կարեւորը ո՞րն է»:

Նշենք, որ ՄԱԿ-ում Ղրիմի հարցով ներկայացված բանաձեւին Հայաստանը դեմ է քվեարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ